Աշոցքի համայնքապետարանին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարման համար 2024 թվականի հունիսի 24-ին տրվել է N 2/1 շինարարության թույլտվությունը։
Ավարտական ակտի տրամադրման նպատակով ավարտված շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովի աշխատանքները ավարտելու համար․
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ․
2024 թվականի հունիսի 24-ին տրված N 2/1 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետը երկարաձգել մինչև ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքների ավարտը։