Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2022 թվականի N 72-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻ>> ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04544 ՀԵԿՏԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասովՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻ» կրոնական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, առաջնորդ՝ Ռաֆայել Մինասյանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը /հետագայում կազմակերպություն/ սեփականության իրավունքով պատկանող 08-019-0024-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.04544 հա հողամասի /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112017-08-0001/ նպատակային նշանակությունը փոխադրել պատմական և մշակութային հողերի կատեգորիա, այդ հողամասում ինքնակամ կառուցված եկեղեցին օրնականացնելու, անշարժ գույքի նկատմամբ կազմակերպության իրավունքները պետական գրանցման ենթարկելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար։

   2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


Կողմ -8

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner