Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և հիմք ընդունելով Խաչատուր Հովհաննիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 3.2-3/ Խաչատուր Հովհաննիսյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ օգտագործելու 2025 թվականի իր հասանելիք ամենամյա հերթական նվազագույն արձակուրդը:
- Արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 3.1-3/ Լուսինե Սիմավոնյանի վրա:
|