Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԻՇԽԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյանս, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 275-րդ հոդվածով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելով և ղեկավարվելով Օրենսգրքի 2191 հոդվածով, 2025 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 12:00-ին Աշոցքի համայնքապետարանում, դռնբաց վարույթի ընթացքում, քաղաքացի Իշխան Միքայելյանի ներկայությամբ, Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ, 248-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով և 278-279-րդ հոդվածներով սահմանված կարգով, քննելով Աշոցքի համայնքի ղեկավարի տեղակալ Լ. Կոնդյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին կազմած քաղաքացի՝ Իշխան Միքայելյանի կողմից Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի.

2. ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից 16.10.2025 թ. ստացված թիվ 75/3-589 գրության հիման վրա Օրենսգրքի 9-րդ, 251-րդ, 254-րդ և 255-րդ հոդվածներով սահմանված կարգով 2025 թվականի նոյմեբերի 5-ին կազմել է քաղաքացի՝ Իշխան Միքայելյանի կողմից Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն և նրան կցել թվով 4 փաստաթուղթ և 1 լուսանկար: 2025 թվականի հոկտեմբերի 15-ին բացահայտվել, իսկ հոկտեմբերի 16-ին արձանագրվել է, որ քաղաքացի՝ Իշխան Միքայելյանը Աշոցք համայնքի Թորոսգյուղ գյուղի վարչական տարածքում՝ Երևան- Գյումրի-Վրաստան միջպետական ճանապարհին հարակից տարածքում գտնվող, վարձակալության պայմանագրով վարձակալած հողամասում, չունենալով համապատասխան շինարարական թույլտվություն, քարից և բետոնից կոնստրուկցիաներով ապօրինաբար կառուցել է լողավազան և 2 մ լայնությամբ և 1,5 մ բարձրությամբ քարաշեն շինություն, այսինքն կատարել է վարչական իրավախախտում, որը նախատեսված է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով: Քաղաքացի՝ Իշխան Միքայելյանը վարչական վարույթի լսումների օրվա, տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցվել է։ Քաղաքացի՝ Իշխան Միքայելյանի կողմից վարչական իրավախախտում թույլ տալու հանգամանքները՝ ապացուցված են 2025 թվականի նոյեմբերի 5-ին պատշաճ կարգով կազմված արձանագրությամբ: Օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա (...): Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում գյուղական բնակավայրերում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: Սույնմասովնախատեսվածարարքըվարչական տույժի նշանակման օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: Նկատի ունենալով վերոգրյալը ամբողջությամբ հաստատված եմ համարում, որ քաղաքացի՝ Իշխան Միքայելյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով և առկա չէ Օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող որևէ հանգամանք:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Ղեկավարվելով Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ, 37-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածի 1-ին կետի, 283-րդ, 286-287-րդ, 298-րդ, 305-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 88-րդ հոդվածի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի՝ Իշխան Միքայելյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակելով տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով (վճարումը կատարել 900195051231 հաշվեհամարին):

2. Որոշման օրինակը 3-օրյա ժամկետում ուղարկել քաղաքացի՝ Իշխան Միքայելյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի՝ Իշխան Միքայելյանին պատշաճ իրազեկելու պահից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշմամբ նշանակված տուգանքը՝ քաղաքացի՝ Իշխան Միքայելյանի կողմից պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելուց օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգանտը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։ Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է «Վարչարարութան հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն:

6. Սույն որոշման մասին իրազեկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզայի վարչության Աշոցքի բաժին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner