Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթները և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, 08-015-0067-0017 կադաստրային ծածկագրով 0,041685 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ գոյություն չունի իրավունք հաստատող փաստաթղթեր և թույլատրված անճշտության հետևանքով այն համայնքին Է փոխանցվել որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն, ուստի անճշտությունը ուղղելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Աշոցք) 08-015-0067-0017 կադաստրային ծածկագրով 0,041685 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքի սեփականություն։ |