Քաղաքացի Վանիկ Կոլյաի Հերաբյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք, գյուղ Գոգհովիտ, 4-րդ փողոց, բնակելի տուն 3 հասցեում գտնվող, 0,151 հեկտար մակերեսով, 08-034-0013-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:
Վանիկ Կոլյաի Հերաբյանին և Լյուդմիլա Աղասու Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 19092025-08-0039) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, գյուղ Գոգհովիտ, 4-րդ փողոց, բնակելի տուն 3 հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության` 4,38 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով աստիճանահարթակը, 48,78 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 4,93 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 12,22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը և 60,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինքնակամ բացված մեկ դուռը ու երկու պատուհանը և ինքնակամ փակված մեկ պատուհանը կառուցվել են 2010 և 2019 թվականներին։
Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024NEQNF7 ծածկագրով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա), բ) ենթակետերի և 18-րդ կետի դ) ենթակետիդրույթներով, հիմքընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 25-ինՀայաստանի ՀանրապետությունՇիրակիմարզի ԱշոցքհամայնքիղեկավարինհասցեագրածՁոնիկ Հակոբի Հարությունյանի դիմումը ևհաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո 2010 և 2019 թվականներին և որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը` որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Գոգհովիտ, 4-րդ փողոց, բնակելի տուն 3 հասցեում գտնվող Վանիկ Կոլյաի Հերաբյանին և Լյուդմիլա Աղասու Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 19092025-08-0039) 0.151 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված` 4,38 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով աստիճանահարթակը, 48,78 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 4,93 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 12,22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը և 60,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինքնակամ բացված մեկ դուռը ու երկու և ինքնակամ փակված մեկ պատուհանը պատուհանը ճանաչել օրինական։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 45200 (քառասունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: