Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրին Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի կողմից մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 12-Ա որոշման մեջ կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինողի առաջարկած հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի «15500000» թիվը փոխարինել «19500000» թվով,
2) նույն կետի «3100000» թիվը փոխարինել «3900000» թվով։ |