|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 մարտի 2022 թվականի N 23 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԳՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.34631 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով <<ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի 2019 թվականի օգոստոսի 1-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 171-Ա հրամանով <<ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում կատարված փոփոխությունների համաձայն /2019 թվականի մայիսի 14-ի թիվ Լ-601 լեռնհատկացման ակտ, ընդերքի շահագործման թիվ ՇԱԹ-29/601 թույլտվություն/ Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրի տարածքում գտնվող բազալտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման և թափոնների վերամշական համար նախատեսված 08.034-0108-0029 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 1.34631 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսք հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում բազալտի արդյունահանում իրականացնելու, ընդերքօգտագործման թափոնների վերամշակում, հանքակոպճի արտադրություն կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |
Կողմ -9 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՁՈՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -4 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|