Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետորով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Զույգաղբյուր բնակավայրի բնակչուհի Գոհար Վոլոդյայի Կիկինյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 28-ի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը, որոշում եմ․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Զույգաղբյուր բնակավայրի 3-րդ փողոց, տուն 16 հասցեի բնակչուհի՝ Գոհար Վոլոդյայի Կիկինյանի (ծնված 1987 թվականի մարտի 17-ին, անձնագիր AV 0338687, տրված 2022 թվականի հուլիսի 26-ին 034-ի կողմից, ֆունկցիոնալության սահմանափակման ասիճան՝ միջին) նկատմամբ սահմանել պատրոնաժ: Գոհար Վոլոդյայի Կիկինյանին օգնական (պատրոն) նշանակել նրա որդուն, նույն հասցեի բնակիչ՝ Գևորգ Էդվարդի Կիկինյանին:
Սույն որոշման մասին իրազեկել Գոհար Կիկինյանին և Գևորգ Կիկինյանին: