Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Մաքս Վին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված N 210424 գույքի գնահատման հաշվետվությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող 08-015-0067-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքը (0,041685 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա առկա անասնաշենքը) առավել արդյունավետ պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդի միջոցով օտարելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել աճուրդ։
2. Հաստատել աճուրդով օտարվող անշարժ գույքի մեկնարկային գինն (անշարժ գույքի օտարման մեկնարկային 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ, որը ներառում է 0,041685 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը) ու պայմանները՝ համաձայն թիվ 1 հավելվածի
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը։ |