Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 481-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում նշված բնակավայրերի հողեր նպատակային նշանակության և գյուղատնտեսական նշանակության հողակտորների մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել մրցույթ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված հողամասերի մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթը:
|