Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2022 թվականի N 25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.2 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանի 2022 թվականի փետրվարի 15-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Լեռնագյուղ/ 1,2 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտ հողատեսքի 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում զբոսաշրջիկների, լեռնագնաց և ձմեռային մարզձևերի սիրողական խմբերի և բնակչության սպասարկման համար հանգստի և մարզա-առողջարարական կենտրոն կառուցապատելու և Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասն օտարելու համար:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին`

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


Կողմ -9

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՁՈՆԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՔՈԹԱՆՋՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -4

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner