Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 9-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանում 2025 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված թիվ 1 արձանագրությունը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող «ԳԱԶ 52Ա» մակնիշի շարժական գույքը (անսարք ավտոմեքենան) 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով օտարել աճուրդ - վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված քաղաքացի Սանասար Տոլիկի Պողոսյանին (անձ․ AV0215425, տրված 12.05.2022 թվականին 034-ի կողմից, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք հանայնք, բնակավայր Աշոցք, 7-րդ փողոց, 1-ին փկղ. տուն 4): 2․ Պարտավորեցնել գնորդին սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը։ 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նարիա Հարությունյանին՝ օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպություններ և համայնքային գույքի ցանկում փոփոխություններ։