Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականկի սեպտեմբերի 9-ի թիվ 8 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանին (ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգությունը ընդունած Կարեն Հակոբի Սարուխանյանին) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի վճիռով սեփականություն համարվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավայրում գտնվող անասնագոմին նախատեսված հողամասը ուղղակի կարգով սեփականատիրոջը վաճառելու համար համաձայնություն տալու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից մրցույթային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սարագյուղ, Ղազանչի և Բավրա բնակավայրերում գտնվով պահարանային գազի կարգավորիչ կետերի և 2021-2022 թվականներին կառուցված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող վերգետնյա գազատարի հենասյունները անհատույց հինգ տարի ժամկետով <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը շահագործման տրամադրելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ գումարման նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
|