|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 օգոստոսի 2025 թվականի N 53-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԳՀՈՎԻՏ ԵՎ ՑՈՂԱՄԱՐԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ <<ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹԻՎ ՇԱԹ-29/601 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՄԱՆ ԵՎ ՋԱՐԴԻՉ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՂ ԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կեով, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Գոգհովիտ և Ցողամարգ բնակավայրերում անցկացված «ԱՐԾԱԹԵ ՍՅՈւՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Գոգհովիտի բազալտների հանքավայրի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ ՇԱԹ-29/601 թույլտվությամբ տրամադրված տեղամասի շահագործման աշխատանքների ընդլայնման և ջարդիչ տեսակավորող կայանի վերազինման վերաբերյալ հանրային քննարկումը, մասնակիցների դրական կարծիքները, սոցիալ տնտեսական բաղադրիչի առկայությունը և նոր ներդրումների ներկայացված հիմնավորումները. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Գոգհովիտ և Ցողամարգ բնակավայրերում <<Արծաթե Սյուն>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը թիվ ՇԱԹ-29/601 ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի շահագործման աշխատանքների ընդլայման և ջարդիչ տեսակավորող կայանի վերազինմանը:
|
Կողմ -8 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ | Դեմ -1 ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(589.44 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|