Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ավագանին որոշում է․
1. Քաղաքացի Մխիթար Աբրահամի Մխիթարյանին սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի Գյումրի-Նինոծմինդա խճուղի, բնակելի տուն 12 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1500.00 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մխիթար Աբրահամի Մխիթարյանին (ծնված՝ 10.10.1958թ., անձնագիր` AR0202963, տրված` 09.03.2017թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Բավրա, Գյումրի-Նինոծմինդա խճուղի, բնակելի տուն 12):
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 213000 (երկու հարյուր տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: