Այսօր: Հինգշաբթի, 1 Հունվարի 2026թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 364-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվականի N 364-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՁՈՆԻԿ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 8-ՐԴ ՓՈՂՈՑ, 8 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 08-085-0016-0005) ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետետերի դրույթներովև հիմքընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 23-ինՀայաստանի ՀանրապետությունՇիրակիմարզի ԱշոցքհամայնքիղեկավարինհասցեագրածՁոնիկ Հակոբի Հարությունյանի դիմումը08-085-0016-0005 կադաստրային ծածկագրով` սեփականության իրավունքով իրեն պատկանող (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 11092025-08-0004) հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության` 52.26 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.75 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 20,46 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը օրինականացնելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024J7MU5Q ծածկագրով, որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյան բնակավայրում գտնվող (կադաստրային ծածկագիր 08-085-0016-0005) Ձոնիկ Հակոբի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,074726 հա մակերեսով հողամասի վրա 2012 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո) ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության` 52.26 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.75 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 20,46 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառան  ճանաչել օրինական։  

2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 35470  (երեսունհինգ հազար չորս հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ։

3. Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner