Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի դրույթովև հիմքընդունելով 2025 թվականի հուլիսի 30-ինՀայաստանի ՀանրապետությունՇիրակիմարզի Աշոցքհամայնքիղեկավարինհասցեագրած Սերգո Ավետիսյանի դիմումը08-034-0018-0007 կադաստրային ծածկագրով` սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 29052018-08-0035) հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության` 38.30 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 11.51 քառակուսի մետր արտաքին մակերեսով նախամուտքը օրինականացնելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2022BFLMY3 ծածկագրով, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գոգհովիտ բնակավյրում գտնվող /կադաստրային ծածկագիր 08-034-0018-0007/ Սերգո Պետրոսի Ավետիսյանին, Արևիկ Զավենի Հովակիմյանին, Աննա Սերգոյի Ավետիսյանին, Ալինա Սերգոյի Խուրշուդյանին, Արտյոմ Սերգոյի Ավետիսյանին եվ Ալբերտ Սերգեյի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1000 հա մակերեսով հողամասի վրա 2021 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո) ինքնակամ կառուցված` 38.30 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության օժանդակ շինությունը և 11.51 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության նախամուտքը ճանաչել օրինական։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 16020 (տասնվեց հազար քսան ) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: