Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Արման Նալբանդյանի դիմումը որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում գտնվող քաղաքացի Արման Շիրակի Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, բնակավայր Կրասար 13-րդ փողոց, հողամաս 7 հասցեում գտնվող, 08-058-001-035 կադաստրային ծածկագրով հողամասը (գրանցված 2005 թվականի փետրվարի 23-ին, վկայանակ 1158434), (ըստ օրենքի կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ գրանցման գործ թիվ 143/2023) տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Կրասար, 13-րդ փողոց, հողամաս 7 :