Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 101-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2022 թվականի N 101-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-081-0002-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՄՈ ՌԱԶՄԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով և 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

1. Քաղաքացի Կամո Ռազմիկի Հակոբյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, Մեծ Սեպասար բնակավայրի 12-րդ փողոց, բնակելի տուն 7 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 180.51 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կամո Ռազմիկի Հակոբյանին:

2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 25630 (քսան հինգ հազար վեց հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:


Կողմ -11

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner