Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ավագանին որոշում է․
1. Քաղաքացիներ Քնարիկ Սերյոժայի Ղալաչյանի, Արթուր Ալեքսանի Մկրտչյանի և Ալլա Ալեքսանի Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, Մեծ Սեպասար բնակավայրի 9-րդ փողոց, բնակելի տուն 6 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 5530,13 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Քնարիկ Սերյոժայի Ղալաչյանին (ծնված՝ 28.09.1964թ., նույնականացման քարտ` 009007386, տրված` 02.02.2018թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 9-րդ փողոց, բնակելի տուն 6), Արթուր Ալեքսանի Մկրտչյանին (ծնված՝ 28.07.1989թ., նույնականացման քարտ` 011982253, տրված` 23.02.2021թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 9-րդ փողոց, բնակելի տուն 6) և Ալլա Ալեքսանի Մկրտչյանին (ծնված՝ 03.12.1984թ., անձնագիր` AU 0451476, տրված` 06.10.2021թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 9-րդ փողոց, բնակելի տուն 6)։
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 785280 (յոթ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: