Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2022 թվականի N 67-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականկի սեպտեմբերի 13-ի թիվ 10 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

  

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք  համայնքի սեփականությունը համարվող /բնակավայր՝Լեռնագյուղ/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով 1.2 հեկտար մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին ուղղակի կարգով օտարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում <<Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի>> կրոնական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող  0.04544  հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը պատմական և մշակութային հողերի կատեգորիա փոխադրելու համար համաձայնություն տալու մասին/զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Հռիփսիմե Սամվելի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված բնակելի տան շինությունը  ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացիներ Արթուր Կառլենի Ավետիսյանի և Ռուզան Հովհաննեսի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված ավտոտնակը  ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին/զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին/զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում առտևտրի ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամեր սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 8-ի N 31-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  14. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2022 թվականի օգոստոս ամսին իրականացված իրավական հսկողության արդյունքների մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:
  16. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի երկրորդ գումարման նստաշրջանի հերթական նիստի գումարման օր և ժամ սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի փոխարինող Ա. Մանուկյան/:

Կողմ -8

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner