Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Մանվել Յավրումյանի դիմումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող քաղաքացի մանվել Մանուկի Յավրումյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, բնակավայր Սիզվետ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, հողամաս 4, հասցեում գտնվող, 08-106-008-002 կադաստրային ծածկագրով հողամասը / գրանցված 2005 թվականի օգոստոսի 19-ին վկայական N 1984292/(ըստ օրենքի կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ գրանցման գործ թիվ 120/2024) տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Սիզավետ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, հողամաս 4: