|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Հ Ր Ա Մ Ա Ն |
19 օգոստոսի 2025 թվականի N 54-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ԾԱԾԿԱԳԻՐ՝ 2.3-3/ ՎԵՆԵՐԱ ԼՅՈՒԴՎԻԳԻ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով, 11-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի, 33-րդ հոդվածի 1-ին մասի ժգ) կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 40-Ա հրամանը՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր՝ 2.3-3/ Վեներա Լյուդվիգի Վարոսյանին 2025 թվականի օգոստոսի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նաիրա Հարությունյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|