|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2024 թվականի N 72-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ (ՑՈՂԱՄԱՐԳ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի (Ցողամարգ բնակավայր) սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նշանակության հողակտորների մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել մրցույթ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինող Արտուշ Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված հողամասերի մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթը:
|
Կողմ -8 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՁՈՆԻԿ ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(764.41 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|