Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Քաղաքացիներ Արամայիս Էդուարդի Աթանեսյանի, Արմենուհի Արամայիսի Աթանեսյանի և Արմեն Արամայիսի Աթանեսյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, Ղազանչի բնակավայրի 1-ին փողոց, բնակելի տուն 12 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 1300.00 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արամայիս Էդուարդի Աթանեսյանին (անձնագիր` AV 0341944, տրված` 28.07.2022թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ղազանչի, 1-ին փողոց, բնակելի տուն 12), Արմենուհի Արամայիսի Աթանեսյանին (անձնագիր` AR 0516738, տրված` 21.11.2017թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ղազանչի, 1-ին փողոց, բնակելի տուն 12), և Արմեն Արամայիսի Աթանեսյանին (անձնագիր` AR 0623267, տրված` 13.03.2018թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ղազանչի, 1-ին փողոց, բնակելի տուն 12):
- Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 184600 (մեկ հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|