Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 206-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N 206-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ԿԱՐՄՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 08-054-0004-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Գարիկ Սիրեկանի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին`  սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Աշոցք համայնք, բնակավայր Կարմրավան, 2-րդ փողոց, բնակելի տուն 2 հասցեում գտնվող, 0,209586 հեկտար մակերեսով, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Աշոցք համայնքի Կարմրավան բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 22-ի թիվ 02 որոշմամբ և ըստօրենքիժառանգությանիրավունքիվկայագրի (գրանցված 726-ով)Գարիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 01-ը ապրիլի 1987 թվական/, Շուշանիկ Պողոսի Գրիգորյանի /ծնված՝ 04-ը ապրիլի 1957 թվական/, Մառուսյա Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 10-ը հունվարի 1984 թվական/   և  Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 08-ը օգոստոսի 1982 թվական/ անվամբ սեփականաշնորվածՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կարմրավան գյուղի 2-րդ փողոց, բնակելի տուն 2 հասցում գտնվող, 08-054-0004-0008 կադաստրայինծածկագրով0,209586 հեկտար մակերեսով տնամերձհողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության124.74քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, 47,88 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը, 3,1 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը և 174,88 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը կառուցվել են 1989 - 1995 թվականներին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը), ինքնակամ կառուցված բնակելի նշանակության 24,7 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և 1,8 քառակուսի մեետր մակերեսով աստիճանահարթակը կառուցվել են 2006 թվականին, իսկ բնակելի նշանակության 13,76 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 10,34 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը՝ 2022 և 2023 թվականներին: Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 42 հոդվածի 1-ին մասով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով ու 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետի դրույթով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի ու 22.1-րդ կետի պահանջների, որոշում եմ`

 

 1. Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 22-ի թիվ 02 որոշմամբ և ըստօրենքիժառանգությանիրավունքիվկայագրի (գրանցված 726-ով)Գարիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 01-ը ապրիլի 1987 թվական/, Շուշանիկ Պողոսի Գրիգորյանի /ծնված՝ 04-ը ապրիլի 1957 թվական/, Մառուսյա Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 10-ը հունվարի 1984 թվական/   և  Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 08-ը օգոստոսի 1982 թվական/ անվամբ սեփականաշնորվածՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կարմրավան գյուղի 2-րդ փողոց, բնակելի տուն 2 հասցում գտնվող, 08-054-0004-0008 կադաստրայինծածկագրով0,209586 հեկտար մակերեսով տնամերձհողամասի վրա 1989-1995 թվականներին ինքնակամ կառուցված բնակելի նշանակության124.74քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, 47,88 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը, 3,1 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը և 174,88 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական` առանց վճարների գանձման։

2. Նույն հողամասի վրա 2006 թվականին ինքնակամ կառուցված 24.07 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, 1,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, 2022 թվականին ինքնակամ կառուցված 13,76 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 2023 թվականներին ինքնակամ կառուցված 10,34 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի սեփականատերերը:

3. Քաղաքացիներ Գարիկ Սիրեկանին Պետրոսյանի, Շուշանիկ Պողոսի Գրիգորյանին, Մառուսյա Սիրեկանի Պետրոսյանին   և  Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանինսեփականության իրավունքով պատկանող, գյուղ Կարմրաան 2-րդ փողոց, բնակելի տուն 2 հասցեում գտնվող, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով բնակելի նշանակության բնակելի տանը տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Կարմրաան, 2-րդ փողոց, բնակելի տուն 2:

  4. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner