Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 182-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2025 թվականի N 182-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ՇԵՆՔ 1, ԲՆԱԿԱՐԱՆ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՆԱՀԻՏ ԱՂԱՍՈՒ ԱՂԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեում գտնվող Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մայիսի 05-ի N 778 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Անահիտ Աղասու Աղանյանը հաշվառված և փաստացի բնակվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեիբնակարանում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի N 38-Ա որոշումը և քաղաքացի Անահիտ Աղասու Աղանյանի 2025 թվականի մայիսի 05-ի դիմումը.   

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեում գտնվող 6914 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր՝ 08-081-0010-0007-003, վկայական՝ N 19032025-08-0039) սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Անահիտ Աղասու Աղանրանին (անձնագիր՝ AR0540906, տրված՝ 17122017թ 034-ի կողմից, հետագայում՝ նվիրառու), և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։

 2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ նվիրառուի միջոցներով։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner