ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔ
ԱՇՈՑՔ
ՄԱՐԶ
ՇԻՐԱԿ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՀՀ Շիրակի մարզի Աշոցք բազմաբնակավայր համայնքը, որը իր մեջ ներառում է Աշոցք, Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Կրասար, Զույգաղբյուր, Կարմրավան, Վարդաղբյուր, Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ, Արփենի, Լեռնագյուղ, Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղերը, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում:
Աշոցքը ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլա (Iskigulu) ձևով: Մինչև Հայաստանի առաջին բաժանումը, այն ամենայն հավանականությամբ մտել է Գուգարք նահանգի, իսկ այնուհետև` Այրարատ նահանգի կազմի մեջ, որի 14-րդ գավառն էր: Գավառի կենտրոնը Աշոցք ավանն էր (ներկայիս Ղազանչի (Ղայղուլի) գյուղի տեղում), որը ծաղկում ապրեց հատկապես Բագրատունիների գահակալության ժամանակահատվածում: Համայնքը հարուստ չէ պատմական հուշարձաններով, չնայած այդպիսիք անշուշտ եղել են, բայց ժամանակի ընթացքում տարբեր արհավիրքների (պատերազմներ, երկրաշարժեր և այլն) պատճառով քանդվել և ավերակներ են դարձել: Այդ են վկայում Ղազանչիի, Աշոցքի, Կրասարի, Մեծ Սեպասարի, Լեռնագյուղի և մյուս բնակավայրերի շրջակայքում նկատվող հին բնակատեղիները, հուշարձանների ավերակները, շինությունների մնացորդները:
Մյուս կողմից դեռևս շատ քիչ են ուսումնասիրված հաամայնքի տարածքում եղած պատմական հուշարձանները. տապանաքարեր, Ք. ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, ամրոցների, եկեղեցիների, մատուռների, քարավանատների մնացորդներ, կամուրջներ և այլն:
Համայնքի բնակավայրերի բնակչության գերակշռող մասի նախնիները հիշյալ տարածքներում սկսել են հաստատվել հիմնականում 19-րդ դարի 20-ական թվականների վերջերից մինչև 60-ական թվականները՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Մուշ, Ալաշկերտ, Արդահան, Բասեն, Էրզրում և Կարս գավառներից:
Մինչև Արևելյան Հայաստանի խորհրդայնացումը տարածաշրջանը մտնում էր Կարսի մարզի Աղբաբայի շրջանի մեջ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նույն տարածքը Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասն էր կազմում, իսկ 1937 թվականի դեկտեմբերի 31-ից ընդգրկվեց Ղուկասյանի շրջանի կազմում: Վերջինս միայն 1990 թվականին կրկին վերանվանվեց Աշոցք՝ համանուն շրջկենտրոնով, որը այժմյան Աշոցք համայնքի կենտրոնն է:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆՆԿԱՐԱԳԻՐ
Համայնքի աշխարհագրական դիրքը բարձր լեռնային է, տարածքի ռելիեֆը բարդ` համեմատաբար ցածրադիր` Ախուրյան և Աշոցք գետերի հատման հատվածումև բարձր` արևելյան հատվածում Ջավախքի լեռնաշղթայի ուղղությամբ: Տարածքի ամենացածր կետը 1968 մետր է , առավելագույնը` 3196 մետր:
Կլիման բարեխառն է, բնորոշ կարճատև զով ամառով և երկար ու ցուրտ ձմեռով: Սառնամանիքների տևողությունը 167 օր, ձյունածածքի տևողությունը 156 օր: Աշոցք համայնքը գտնվում է սեյսմիկ վտանգի 3-րդ գոտում:
Համայնքը հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից՝ Տաշիրի տարածաշրջանին, հարավից՝ Ախուրյան համայնքին և արևմուտքից՝ Ամասիա համայնքին:
Համայնքով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումներիմիջինտարեկանքանակը (մմ)
650-700
Օդիմիջինջերմաստիճանըհունվարին (0C)
-36
Օդի միջինջերմաստիճանըհուլիսին(0C)
32
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից 1) Սարագյուղ 2) Բավրա 3) Սիզավետ 4) Թավշուտ 5) Ղազանչի 6) Մեծ Սեպասար 7) Փոքր Սեպասար 8) Կրասար 9) Զույգաղբյուր 10) Կարմրավան 11) Վարդաղբյուր 12) Մուսայելյան 13) Հարթաշեն 14) Ցողամարգ 15) Թորոսգյուղ 16) Գոգհովիտ 17) Արփենի 18) Լեռնագյուղ 19) Սալուտ 20) Բաշգյուղ 21) Փոքր Սարիար 22) Կաքավասար 23) Սարապատ 24) Ձորաշեն
14.310.49.59.04.54.86.34.11.24.58.212.47.014.016.419.719.416.411.917.620.822.426.928.4
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Աշոցք
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
157
3.2) մարզկենտրոնից (կմ)
35
3.3) պետականսահմանիցուղիղ գծով (կմ)
10.4
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
0
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղայինկայարանից (առկայության դեպքում) (կմ)
4. Համայնքիբարձրությունըծովիմակերևույթից (մ)
2009
5. Համայնքիվարչականտարածքը (քառ. կմ/հա)
558.62
55862.54
6․Սահմանակից համայնքների անվանումները
Սարապատ, Արփի, Ամասիա
7. Համայնքապետարանիէլեկտրոնային փոստի հասցեն
ashotsq.shirak@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
ashotsq.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
077273788
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
2-14-82
11․Համայնքի հեռախոսային կոդը
245
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
2801
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիներիսպասարկմանգրասենյակիառկայությունը(այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2022թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
10656
2. Գրանցված ծնունդների քանակը
81
2.Մահացության դեպքերի քանակը
74
3.Ամուսնությունների քանակը
42
4. Ամուսնալուծությունների քանակը
1
5. Տնային տնտեսությունների թիվը
2052
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
219
7. Կենսաթոշակառուների քանակը
1125
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
205
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
3
5. Հանրակրթականդպրոցների քանակը
10
6. Նախնականմասնագիտական (արհեստագործական) ուսումնականհաստատություններիքանակը
7. Միջինմասնագիտականուսումնականհաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
2021թ.
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
189242
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
643
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
868
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
28397.2
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
20915.09
3.Բնակավայրերիընդհանուրտարածքը(հա)
1079.83
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
11040
6. Մանրեղջերավորանասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
8047
7. Խոզերի գլուխաքանակը
447
8. Գյուղատնտեսական տեխնիկա*
8.1տրակտորներ (քանակը)
4
8.2կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
625
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
27
2. Համայնքումգազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
2
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաներիքանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
23
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
* 8 և 9 բաժիններում ներառնված է միայն համայնքապատկան տեխնիկան
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ
193461.2
183598.8
2. Հարկային եկամուտներ, ընդամենը
այդ թվում`
44444.9
37026.4
2.1 հողի հարկ
23596.8
16631.2
2.2 գույքահարկ
20848.1
20395.2
3. Պաշտոնականտրանսֆերտներ, ընդամենը
127556.5
127556,5
3.1 դոտացիա
125613.8
3.2 սուբվենցիա
1942.7
4.Մուտքեր հողի օտարումից
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
149492.2
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
Ֆոնդային բյուջեիծ ախսեր (հազ. դրամ)
22294.3
5013.1
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
40
18
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
70156.6
3. Ավագանու անդամների թվաքանակը
11
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
1, Աշոցք գյուղի թիվ 3 թաղամասի փայտաշեն բազմաբնակարան շենքերում ապրող 164 ընտանիքների բնակարանային խնդրի լուծում
Նոր բնակարանների կառուցում կամ բնակարանների գնման վկայագրերի տրամադրում
2, Աշոցքի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
Շենքի տանիքի վերանորոգում /1560քմ/
3, Աշոցք բնակավայրի կոյուղու և ջրամատակարարման ներքին ցանցերի հիմնանորոգում
2.5 կմ ջրագծի և 3.0 կմ կոյուղագծի հիմնանորոգման աշխատանքներ
4, Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի, Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրերի գազաֆիկացում
Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Թավշուտ,Ղազանչի գյուղերում ներքին ցանցի իսկ Կարմրավան և Զույգաղբյուր գյուղերում արտաքին և ներքին ցանցերի կառուցում
5, Աշոցք, Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Թավշուտ,Ղազանչի,Զույգաղբյուր,Կարմրավան, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Կրասար բնակավայրերի փողոցների բարեկարգում
Նշված բնակավայրերի փողոցների բարեկարգում /27000 մետր/
6, Թավշուտ, Բավրա,Սիզավետ, Կրասար բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, արոտների ջրարբիացում
Թավշուտ, Բավրա,Սիզավետ, Կրասար բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, արատավայրերում ջրխմոցների տեղադրում
7, Ղազանչի և Փոքր Սեպասար բնակավայրերում գյուղ. նշանակության հողերի սեփականաշնորհում
ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունում
8, Կրասար բնակավայրում նախակրթարանի հիմնում
Դպրոցի հին, չօգտագործվող շենքը վերակառուցել որպես նախակրթարան
9, Համայնքի կողմից սպասարկվող Մեծ Սեպասար, Կրասար և Սիզավետ բնակավայրերի խմելու ջրագծերի մասնակի նորոգում
Ջրագծերի նորոգում /4500մետր/
10, Մեծ Սեպասար բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում
Մեծ Սեպասար բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ
11, Փոքր Սեպասար բնակավայրի տարրական դպրոցի վերաբացում
Հարց բարձրացնել Շիրակի մարզպետարանի առջև՝ բնակավայրի տարրական դպրոցը վերաբացելու խնդրանքով
12, Զույգաղբյուր բնակավայրի ներքին կոյուղագծի հիմնանորոգում
Բնակավայրի ներքին կոյուղագծի հիմնանորոգում 1500 մետր հատվածում
13, Սարագյուղ բնակավայրի հանրային կենտրոնի մասնակի վերանորոգում և գույքի ձեռքբերում
Շենքի արտաքին և ներքին պատերի, միջնորմների և հատակի վերանորոգման աշխատանքներ, գույքի ձեռքբերում
14, Թավշուտ բնակավայրում հանրային կենտրոնի կառուցում
Թավշուտ բնակավայրում հանրային կենռրոնի կառուցում
15, Սիզավետ և Կարմրավան բնակավայրերում գիշերային լուսավորության համակարգերի ստեղծում
Սիզավետ և Կարմրավան բնակավայրերում գիշերային լուսավորության ցանցերի կառուցում, որը նախատեսում է ընդհանուր հաշվով 60 լուսատուների տեղադրում
Facebook
Location on Google Maps
YouTube