Բովանդակություն | Հարգելի պարոն Վարաժյան
Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք , Մեծ Սեպասար, Ղազանչի, Զույգաղբյուր, Մուսայելյան, Կրասար, Սիզավետ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարման նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով կազմակերպված ՀՀ ՇՄ ԱՀ-ԳՀԾՁԲ-25/60 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ 2 որոշմամբ «ԱԳԷԱ» ՍՊԸ -ն ճանաչվել է այդ ընթացակարգի ընտրված մասնակից: Առաջարկում ենք սույն գրությունը և պայմանգրի նախագիծը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել պայմանագիրը, ինչպես նաև ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումները: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նշված 10-օրյա ժամկետի ավարտը պայմանագրի կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, ներառյալ՝ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը:
Կից ներկայացնում ենք պայմանագրի նախագիծը: |