2022 թվականի հուլիսի 5-ին կազմակերպվում է ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված քայլարշավ՝ դեպի <<Արփի- լիճ ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի <<Ախուրյանի կիրճ>> (Սոճիների անտառ) տեղամաս: Քայլարշավին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների աշակերտները և այս տարվա շրջանավարտները, ցանկության դեպքում՝ նաև ծնողները: Քայլարշավն ուղեկցվելու է հետաքրքիր սպորտային միջոցառումներով, զրույցներով և կկազմակերպվի ինտելեկտուալ մրցույթ:
Քայլարշավի մեկնարկը ժամը 10:00-ին՝ Աշոցքի հրապարակից: