2024 թվականի հունիսի 25-ից հուլիսի 12-ը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում անցկացվելու է սիրողական վոլեյբոլի համայնքային մրցաշար։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաշվառված, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն փաստացի բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի արական սեռի քաղաքացիները՝ ինչպես նաև համայնքի տարածքում գործող հաստատությունների ու կազմակերպությունների աշխատակիցները: Մրցաշարին՝ համայնքի յուրաքանչյուր բնակավայրից և համայնքի տարածքում գործող հաստատություններից ու կազմակերպություններից ներկայանում են 6-10 մասնակցից բաղկացած թիմային կազմով: Հնարավորության սահմաններում բնակավայրերը կարող են ներկայացնել մեկից ավելի թիմեր: Այն բնակավայրերը, որտեղ ազգաբնակչությունը սակավաթիվ է` կարող են միավորվել և ներկայանալ միասնական թիմով: Կախված մասնակցող թիմերի քանակից ձևավորվում են 2 կամ 4 խմբեր: Խմբերի բաշխումը կիրականացվի կազմակերպչի կողմից՝ հաշվի առնելով բնակավայրերի աշխարհագրությունը: 1-ին խմբային փուլում յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցնում են հաջորդ՝ եզրափակիչ փուլ և պայքարում մրցանակային տեղերի համար: Եզրափակիչ փուլում մրցակարգը օլիմպիական է, պարտվող թիմը դուրս է մնում հետագա պայքարից: 1-ին խմբային փուլում խաղը բաղկացած է 3 խաղափուլերից՝ հաղթող է ճանաչվում 2 խաղափուլում հաղթող թիմը: 2-րդ եզրափակիչ փուլում՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար խաղը անցկացվում է 5 խաղափուլով՝ հաղթող է ճանաչվում 3 խաղափուլում հաղթանակ տարած թիմը: Մրցաշարին մասնակցության հայտերը անհրաժեշտ է հունիսի 17-ից 24-ը ընկած ժամանակահատվածում առձեռն ներկայացնել Աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին: Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի հետ անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել թիմերի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Մրցաշարի եզրափակիչ փուլում՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը գրաված թիմերը պարգևատրվում են պատվոգրերով, մեդալներով և դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ 2-րդ տեղ՝ 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ 3-րդ տեղ՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ 1-ին տեղը գրաված թիմը պարգևատրվում է նաև փոխանցիկ գավաթով: Արդյունքներն ամփոփվում են մրցումների ավարտից անմիջապես հետո։ Մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտի օրինակելի ձևը կցվում են։ Մրցաշարի 1-ին խմբային փուլը անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի բացօթյա խաղադաշտում ( 3 փ., 1.), Աշոցք և Գոգհովիտ բնակավայրերում՝ դպրոցների մարզադահլիճներում հունիսի 25-ից հուլիսի 4-ը։ Եզրափակիչ փուլը անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի բացօթյա խաղադաշտում՝ 3 փ. 1 հասցեում` հուլիսի 8-ից 12-ը: Հարցերի դեպքում դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին Ա.Հովհաննիսյանին՝ 094 82-36-55, 099 82-36-55 հեռախոսահամարներով։ Էլեկտրոնային հասցե՝ ashotlhovhannisyan@gmail.com: Հարգանքով՝ Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմ։