ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքապետարանում՝ գյուղ Աշոցք, Կենտրոնական հրապարակ 1 հասցեում 2025թ․հուլիսի 2-ին, ժամը՝ 12։ 00-ին կայանալու է Աշոցք համայնքի վարչական սահմաններում ընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ։ Աճուրդ վաճառքի միջոցով օտարվում է՝ 1. Աշոցք բնակավայրի բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, 08-015-0067-0038 կադաստրային ծածկագրով, 0,041685 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքը՝ հողամասը և դրա վրա առկա 358,88 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը (մեկնարկային գինը՝ 1500000 ՀՀ դրամ), 2. Ցողամարգ բնակավայրի Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, 08-0112-0110-0019 կադաստրային ծածկագրով, 1145,85 քառակուսի մետր մակերեսով բնակելի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անշարժ գույքը՝ հողամասը և դրա վրա առկա 1145,85 քառակուսի մետր մակերեսով կիսաքանդ անասնաշենքը (մեկնարկային գինը՝ 420000 ՀՀ դրամ), 3. Ցողամարգ բնակավայրի Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, 08-0112-0110-0016 կադաստրային ծածկագրով, 958,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անշարժ գույքը՝ հողամասը և դրա վրա առկա 958,8 քառակուսի մետր մակերեսով կիսաքանդ ոչխարանոցը (մեկնարկային գինը՝ 308000 ՀՀ դրամ), Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թ. հունիսի 25-ը, ժամը՝ 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50%, գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%, աճուրդի մասնակցության վճարի չափը` 3000 ՀՀ դրամ, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտներ) չկան: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշոցքի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, Կենտրոնական Հրապարակ 1, Հեռ. +374 245 21482, Վեբ կայք` ashotsq.am, Էլ. փոստ` ashotsq.hamaynq@mail.ru Աշոցքի Համայնքապետարան