ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին կից Զբոսաշրջության հարցերի խորհրդակցական մարմնին անդամակցելու համար հայտարարվում է ընդունելություն:
Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թվականի հունիսի 13-ը ներառյալ:
Դիմումատուների հետ հանձնաժողովը կանցկացնի հարցազրույց և ընտրված թեկնածուները ավագանու որոշմամբ կընդգրկվեն խորհրդի կազմում:
Կից ներկայացնում ենք դիմումի ձևը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմ: