|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ աշոցքցիներ, սույն թվականի նոյեմբերի 13-ին ժամը 11:00-ին Կրասար բնակավայրում տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողություն:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 13֊-ին ժամը 12։00֊-ին Աշոցքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հերթական հանդիպումը Աշոցք և Ամասիա համայնքների բնակիչների հետ։
Հարցերի կամ հերթագրման համար զանգահարել 094-20-97-00 հեռախոսահամարին:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում են պայմանագրային զինծառայողների ընդունելություն: Ծառայության կարող են անցնել պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիները: Ծառայությունը հերթափոխային է` 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 015-57-97-74 քաղաքային հեռախոսահամարով, դիմել քաղաք Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ սահմանապահ զորքերի մոտակա ստորաբաժանում:
|
| | |
|
|
|
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողով
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի 14.10.2022 ժամը 15:00-ին ՀՀ Շիրակի մարզ գյուղ Աշոցք հրապարակ 1 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. 077989979
Էլ. հասցե. tatos.ski@mail.ru
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/08/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշոցքի համայնքապետարանը խրախուսում է համայնքի բնակիչների կողմից արյան և (կամ) նրա բաղադրիչների կամավոր հանձնումը (դոնորությունը), ինչպես նաև միջոցառումները, ուղղված արյան և նրա բաղադրիչների նախապատրաստման կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/08/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/08/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված 2022 թվականի օգոստոսի 11-ին Աշոցքի մարզամշակութային կենտրոնում կազմակերպվելու է ազգային պարերի ուսուցում, իսկ օգոստոսի 12-ին քայլարշավ դեպի <<Արփի լիճ ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի <<Ախուրյանի կիրճ>> տեղամաս, որի ընթացքում իրականացվելու է գետափնյա տարածքների սանիտարական մաքրում:
Քայլարշավն ուղեկցվելու է սպորտային և տարատեսակ ժամանցային միջոցառումներով:
Սիրով հրավիրում ենք համայնքի երիտասարդներին մասնակցելու միջոցառումներին: Պարերի ուսուցումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 11-ին ժամը 12:00 –ին, իսկ քայլարշավի մեկնարկը կտրվի օգոստոսի 12- ին ժամը 10:00 -ից՝ Աշոցք բնակավայրի հրապարակից:
Հարգանքով՝ Աշոցքի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/07/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/08/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին մասնակցության հրավեր
Սիրելի շիրակցիներ,
2022 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար:
 Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով՝
 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ:
 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ 1500 մետր լողատարածություններում:
 Հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից որոշված լողավազանում:
 Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են լողի ՀՀ առաջնություններին, կամ միջազգային մրցաշարերին:
Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru հասցեով:
 Հայտի ձև
 Ազգանուն, անուն, հայրանուն
 Ծննդյան թիվ
 Անձնագիր (սերիա, համար)
 Բնակության վայրը, հասցեն
 Հեռախոսահամար
 Տեղեկանք առողջության վերաբերյալ (բժշկի թույլտվության պատճեն)։
Դրամական մրցանակներ
 1-ին տեղ՝ 1 000000 ՀՀ դրամ
 2-րդ տեղ՝ 600 000 ՀՀ դրամ
 3-րդ տեղ՝ 400 000 ՀՀ դրամ
 4-րդ տեղ՝ 150 000 ՀՀ դրամ
 5-րդ տեղ՝ 100 000 ՀՀ դրամ
 6-10-րդ տեղեր` 75 000 ՀՀ դրամ
 11-20-րդ տեղեր` 50 000 ՀՀ դրամ:
|
| | |
|
|
|
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համլետ Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/07/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/07/2026
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը և վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձևով:
Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձիք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
|
| | |
|
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2022 թվականի հուլիսի 5-ին կազմակերպվում է ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված քայլարշավ՝ դեպի <<Արփի- լիճ ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի <<Ախուրյանի կիրճ>> (Սոճիների անտառ) տեղամաս: Քայլարշավին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների աշակերտները և այս տարվա շրջանավարտները, ցանկության դեպքում՝ նաև ծնողները: Քայլարշավն ուղեկցվելու է հետաքրքիր սպորտային միջոցառումներով, զրույցներով և կկազմակերպվի ինտելեկտուալ մրցույթ:
Քայլարշավի մեկնարկը ժամը 10:00-ին՝ Աշոցքի հրապարակից:
|
| | |
|
|
|
|
Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագորշման տրամադրելու մասին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մրցութի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան,
Մրցութի անցկացման օրը՝ 2022 թ. օգոստոսի 1-ին, ժամը՝ 12:00-ին,
Մրցութի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան (հասցեն` մարզ Շիրակ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, հրապարակ 1),
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ. հուլիսի 27 -ը, ժամը՝ 18:00,բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցութի նախավճարիչափը՝ հողամասի վարձավճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%,
Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ ամենաբարձր
վարձավճարի չափ և լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցութի մասնակցության վճարի չափը` 3000 ՀՀ դրամ,
Մրցութի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հողամասինկատմամբսահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտներ) չկան:
ԼրացուցիչտեղեկություններստանալուհամարդիմելԱշոցքի համայնքապետարան:
Հասցե`ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, Հրապարակ 1
Հեռ. +374 245 21482, Վեբ կայք` ashotsq.am
Էլ. փոստ` ashotsq.shirak@mta.gov.am
Հողամասերի տվյալները, մրցութի մեկնարկային գներն ու պայմանները
Հ/Հ
|
Հողամասի գտնվելու վայրը
|
Հողամասի
ծածկագիրը,
Վկայական N
|
Հողի նպատակային նշանակությունը
|
Հողատեսքը
|
Հողամասի
մակերեսը
(հա)
|
Հողամասի գնահատման
խումբը
|
Օգտագործման
տրամադրման
նպատակը
|
Հաղորդակ
ցուղիների
առկայու
թյունը
|
Սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը
|
Տարեկան վարձավճարի
մեկնարկայի գինը
|
Հողամասի
վարձակալության
տրամադրման
ժամկետը
(տարի)
|
1
|
Աշոցք համայնք, գ․ Զույգաղբյուր
|
08-040-0310-0005
|
Գյուղատնտեսական
|
արոտ
|
1,00629
|
III
|
Գյուղ, կենդանիների արածեցում
|
Ապհովված է ճանապարհով
|
Չկան
|
3405
|
20
|
2
|
Աշոցք համայնք, գ․ Կարմրավան
|
08-054-0112-0117
|
Գյուղատնտեսական
|
արոտ
|
1,0
|
III
|
Գյուղմ կենդանիների արածեցում
|
Ապհովված է ճանապարհով
|
Չկան
|
3405
|
20
|
3
|
Աշոցք համայնք, գ․ Կարմրավան
|
08-054-0112-0119
|
Գյուղատնտեսական
|
արոտ
|
2,0
|
III
|
Գյուղ, կենդանիների արածեցում
|
Ապհովված է ճանապարհով
|
Չկան
|
6810
|
20
|
4
|
Աշոցք համայնք, գ․ Կարմրավան
|
08-054-0112-0118
|
Գյուղատնտեսական
|
արոտ
|
1,0
|
III
|
Գյուղ, կենդանիների արածեցում
|
Ապհովված է ճանապար
|
Չկան
|
3405
|
20
|
5
|
Աշոցք համայնք, գ․ Մեծ Սեպասար
|
08-081-0118-0024
|
Գյուղատնտեսական
|
արոտ
|
0,567767
|
III
|
Գյուղ, կենդանիների արածեցում
|
Ապհովված է ճանապարհով
|
Չկան
|
3500
|
10
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համլետ Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/06/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Եվս մեկ բացառիկ հնարավորություն "Կանայք հանուն զարգացման" ՀԿ շահառու համայնքների երիտասարդների համար։
 ԿՀԶ ՀԿ-ն մեկնարկում է «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» ծրագիրը, որի շրջանակներում՝
 Հուլիսի 21-ից 24-ը կանցկացվի ձեռներեցության հմտությունների զարգացման 4-օրյա արտագնա դասընթաց։
 Օգոստոս – սեպտեմբեր ամիսներին կիրականացվեն 2-3 ուսուցողական այցեր՝ տեղում ծանոթանալու ՀՀ տարբեր մարզերում գործող սոցիալական ձեռնարկատիրությունների հաջողված փորձին։
 Ծրագրի մասնակիցները փորձագետի օգնությամբ կզարգացնեն իրենց բիզնես գաղափարները։
 Կստեղծվի երիտասարդ ձեռներեցների համագործակցության հարթակ։
 Ծրագրին կարող են մասնակցել իրատեսական, հստակ բիզնես գաղափար ունեցող 16-27 տարեկան երիտասարդները՝ Շիրակի մարզի Թորոսգյուղ, Ցողամարգ, Սարապատ, Գոգհովիտ, Սալուտ, Լանջիկ, Անուշավան բնակավայրերից։
Դիմել կարող եք թե՛ որպես թիմ, թե՛ որպես անհատ։ Նորարարական գաղափարները և թիմային մասնակցությունը խրախուսվում է։ Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
 Մասնակիցների ընտրությունը իրականացվելու է 2 փուլով՝
1․ դիմում-հայտ և հարցազրույց
2․ նախնական բիզնես գաղափարի ներկայացում։
 Գրանցվելու վերջնաժամկետը հունիսի 24-ն է։
 Հայտադիմումի լրացման հետ կապված դժվարությունների կամ այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 091 197233
Հայտադիմումը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ 
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համլետ Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/06/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նոր կազմը համալրելու համար Աշոցք համայնքի ավագանին հայտարարում է մրցույթ, համայնքի կողմից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան այն երիտասարդները, որոնք՝ ա) տիրապետում են երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին.
բ) ունեն երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի կամ միջոցառումների մասնակցության փորձ.
գ) ունեն երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային կամ հանրապետական փորձ, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն. Մրցույթը կկայանա 2022թ. հունիսի 8-ին, ժամը 12:00-ին Աշոցքի համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մինչև 2022թ. հունիսի 7-ը՝ ժամը 17:00: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմ (գ.Աշոցք, Հրապարակ 1)
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 |